«Սերժ Սարգսյանի ելույթն աղմուկ է առաջացրել և՛ զռռացողների, և՛ նրանց թոկը պահողների շրջանում». Մարգարիտ Եսայան

Մանրամասներ
սերժ սարգսյան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համեմատությունը՝ իշխանազավթներին կենդանական աշխարհի մեկ ներկայացուցչի հետ, ակնհայտորեն մեծ աղմուկ է առաջացրել և՛ զռռացողների, և՛ նրանց թոկը պահողների շրջանում, ոմանք սկսել են անիմաստ տրտինգ տալ, ոստոստալ և մկկալ։

Հոգեբանությունը այ այդքան ուժեղ գիտություն է՝ հզոր սեանսից հետո ամեն մեկը իրեն գտնում է այս համեմատության մեջ կենդանական վախով փորձում է ապացուցել, որ ինքը էշ չէ և չի զռռում, այ, ցավոք, դեռ չեն ասում, թե իրենց թոկը ում ձեռքին է և ովքեր են իրենց բզզել, որ զռռան․․․

հ․գ, նայեք այսօր ԱԺ փոխնախագահի և էլի մի քանիսի հուզված, մոլորված, այլայլված «ճեպազրույցները» և, զուգահեռ լսեք, թե ում ձայներն են լսվում նիստերի դահլիճից»: