Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին:
Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես է եկել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթներով հանդես են եկել ՀՀԿ խորհրդի մի շարք անդամներ:
Եվս մեկ անգամ արժևորվեցին կուսակցության գործունեության գաղափարա-քաղաքական հիմքերն ու անցած ճանապարհը: Անդրադարձ եղավ պետության համար տարբեր ժամանակահատվածներում Հանրապետական կուսակցության ունեցած կարևորագույն ձեռքբերումներին և առաջընթացին, ինչպես նաև բացթողումներին ու թույլ տրված սխալներին:
Հանգամանորեն քննարկվել են մեր պետության առջև այսօր ծառացած անվտանգային, տնտեսական, քաղաքական լրջագույն մարտահրավերները, առկա խնդիրներն ու դրանց պատճառները:
Արձանագրվեցին ստեղծված աղետալի իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ կուսակցության անելիքներն ու անհրաժեշտ ծրագրերի տեսլականը:
Նիստի ավարտին ՀՀԿ խորհուրդը հանդես եկավ ուղերձով՝ ուղղված հանրությանն ու կուսակցության բոլոր անդամներին:
0Comments