Իրանական կողմը հոռետեսորեն է տրամադրված և՛ ԱՄՆ-ի, և՛ նրա հետ բանակցությունների հարցում, սակայն լավատեսորեն է գնահատում այդ բանակցություններում Թեհրանի հնարավորությունները: Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Հռոմում: Այս տեղեկությունը հաստատել էր նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Սակայն ապրիլի 14-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա նաև Օմանի մայրաքաղաք Մասկատում:
«Օմանում նախատեսված հանդիպումը ԱԳՆ-ի տասնյակ թիրախներից մեկն է։ Եկեք երկրի խնդիրները չկապենք բանակցությունների հետ։ Մենք շատ հոռետեսորեն ենք տրամադրված մյուս կողմի նկատմամբ, սակայն լավատեսորեն ենք գնահատում մեր սեփական հնարավորությունները», - հայտարարել Է Խամենեին։
0Comments