«Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ ինքնուրույն չի կարողանալու հասնել իշխանափոխության, կարծում եմ՝ մեր գործընկերներն էլ են դա հասկանում»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
«Ինչու է անհրաժեշտ միավորումը. որովհետև մենք գիտենք, որ մենք միայնակ չենք կարողանալու իշխանափոխության հասնել։ Մենք նաև գիտենք, որ ոչ միայն մենք, այլև որևէ մեկն այսօր ընդդիմադիր դաշտում գործող, չի կարողանալու միայնակ իշխանափոխություն անել։ Գյումրին էլ ցույց տվեց, որ բոլորի միասնության և հաշտ–համերաշխհ պայքարի միջոցով՝ և՛ իմպիչմենթի միջոցով, և՛ այլ լեգալ ճանապարհով հասնել իշխանափոխության։ Որևէ մի ուժ իշխանափոխությունից հետո էլ չի կարողանալու միայնակ միավորել հայ ժողովրդին։ Պառակտումներն այնքան մեծ են, որ համընդհանուր զորահավաք է պետք լինելու քաղաքական դաշտում։
Լրագրողի ճշտող հարցին, արդյո՞ք ի նկատի ունի, որ առանց ՀՀԿ–ի հնարավոր չէ արդյունքի հասնել, Զաքարյանը պատասխանեց.
«Միայն հանրապետկանով էլ հնարավոր չէ։ Անկեղծ լինենք, և ասենք, որ և՛ առանց հանրապետականի, և՛ միայն հանրապետականով հնարավոր չի լինելու։ Եվ միայն x կամ y կուսակցությունով էլ հնարավոր չի լինելու։ Բոլորի հանրագումարով վստահ եմ, որ ստացվելու է։ Պետք է փորձել բոլոր հնարավորությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments