Արտաքին քաղաքականությունը դա դուխով տղու գործ չի, որ պորտը տեղը դնելու հայտարարություն անի

Այսինքն այն,ինչ կատարվեց այդ 30 միլիոնի հետ օրենքից դուրս էր

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ/Մաս 2-րդ/

-Հիմա զինադադար է ,տեսնում ենք սահմանին կրակոցներ չկան,կորուստներ չկան,իշխանությունն ասում է ՝սա մեր ձեռքբերումն է:

Ամանորի շեմին զոհ էր եղել,որը թաքցրել են:

-Ադրբեջանը ասում է 11 000 հեկտար Նախիջևանը վերցրել եմ,ու՞մ օրոք է եղել:

-Ասում են ձեր օրոք արդեն առաջ էին գալիս:

-Լավ հարց եք տալիս,նույն Նիկոլ Փաշինյանն ասաց,որ եթե եղել է ոոշոակի փոփոխություն ի օգուտ է եղել:

Հայտարարություն սկզբում ասում է,որ դա մեր օրոք է եղել,հետո էլ հայտնում,որ եթե դիրքերի փոփոխություն է եղել մեր օրոք:

Սա նշանակում է,որ դիրքերի փոփոխություն եղել է,բայց դա եղել է Սերժ Սարգսյանի և հանրապետականի օրոք:

Նիկոլ Փաշինյանը Դուշամբեում ընկել է Իլհամ Ալիևի թակարդը:Ես սա գոռալով ,ապացուցելով չէ:

Դնում ենք երկու հայտարարություն՝Սանկտ Պետերբուրգի,Ժնևի և Վիեննայի հայտարարությունները և   

Նիկոլ Փաշինյանի իշխանությոնից հետո եկած երկու հայտարարությունը,մեկը

Իտալիայից հետ հայտարարությունն էր,որտեղ ինքնորոշման իրավունքի մասին զրո բառ,

ասում էր արդար լուծում,իսկ այդ արդար  լուծումը Բաքվում մի ձև էին հասկանալու,Ստեփանակերտում մի ձև,Երևանում ՝մի ձև:

-Չեք ընդունո՞ւմ ,որ զինադադար է եղել և դա ի օգուտ մեզ է եղել, այն ժամանակ երկու օրը մեկ զինվոր էր  զոհվում:

-Միգուցե դուք այս հարցին զգացմունքային եք մոտենում,ես այս հարցի նեղ մասնագետ եմ,նաև դասավանդում եմ:Ես փաստերով եմ առաջնորդվում.համեմատելով մեկ տարի առաջվա և այսօրվա հայտարարությունները,համեմատելով մեկ տարի առաջվա և այսօրվա գործընթացները, կարող ենք շեշետել,որ արցախյան կարգավորման գործընթացում ՀՀ դիրքերը թուլացել են և դա հստակ երևում է փաստաթղթերից:

-Բոլթոնի այցից  հետո Իրանի հետ կապված հայտարարություն եղավ,ժամանակը եկավ,ամեն ինչ կարգավորվեց,

Նիկոլ Փաշինյանը գնաց Իրան,պայմանավորվածություններ ձեռք բերվեցին  և այդ հարցը դրեց մի կողմ :

Լավ գիտեք դիվանագիտության մեջ կարող ես այսօր մի բան հայտարարել,մի երկու ամիս հետո այլ բանի հասնես,

այսինքն դուք չեք շտապում դատելով,որ Փաշինյանը շտապում է,ղարաբաղյան հարցում շտապողական է:

-Ի տարբերություն Փաշինյանի,ես արտաքին քաղաքականության վերաբերյալ մտածում եմ,համադրում եմ,նոր եմ գնահատական տալիս:

Ես կրկնում եմ,շատ հանգիստ,ժողովուրդ ջան ,այս 10,5 ամսվա ընթացքում մեր դիրքերը բանակցային գործընթացում թուլացել են,Ադրբեջանը պատրաստվում է  պատերազմի,պատրաստվել է 10,5 ամիս շարունակ,իսկ մենք՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել Հայաստանի հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելով,զբաղված է եղել նախկին նախագահ ձերբակալելով,քաղաքական հակառակորդներին հնարավոր ակտիվ գործունեությունը սահմանափակելով,ԱԺ-ն գրավելով ու պաշարելով,փոխարեն  համերաշխություն ձևավորվելուն:Իր գալու առաջին օրվանից ասել եմ, ընկեր,մեր երկրի թիվ մեկ խնդիրը ոչ կոռուպցիայի դեմ պայքարն է,ոչ էլ քո մարդ բռնելը,մեր երկրի թիվ մեր խնդիրը անվտանգությունն է:Լրջացիր:

-Դուք ասում եք լրջացիր,այնպիսի հայտարարություններ ,ինչպիսիք արեց Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը,ինչն ի դեպ դուք երբևէ չեք արել,  ասաց,մենք այնքան  ժամանակ չենք պատասխանի հարցին՝փոխզիջումների պատրաստ ենք,թե ոչ,քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել հարցին:Այն,որ միանգամից հայտարարեցին Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զիջելու, բոլորը սկսեցին գրել,որ հանձնելու է,կտրուկ պատասխանը տվեց Փաշինյանը:

-Առաջինը դուք մի պնդեք,որ մենք չենք արել, 2009-ի իմ ասուլիսի տեսագրությունները կտամ,կտեսնեք,թե ես ինչեր եմ ասել:

Ես Բուենոս Այրեսից մինչև Մոսկվա,Ստասբուրգից մինչև Աթենք,այդ թվում նաև Թուրքիայում՝Անթալիայում, ամենաբարձր  ամբիոններից ասել եմ,որ Արցախը երբեք չի լինելու Ադևբեջանի կազմում:Խոսել եմ նաև Ռուսաստանի Պետդումայում,այդ քայլող իշխանությունը հիմա հպարտանում է Արարատ Միրզոյանի ելույթով,դեկտեմբերի 4-ին 2018 թվականի Լավրովի,Լարիջանիի,Վոլոդինի և Ադրբեջանի ԱԺ առաջին փոխանախագահի ներկայությամբ նշել եմ ,որ Արցախը ժողովրդավարական երկիր է և Արցախի անկախությանը այլընտրանք չկա:

Շատ ավելի շատ բաներ ենք ասել:Արտաքին քաղաքականությունը դա դուխով տղու հայտարարություն չի, Հանրապետության հրապարկը չի,

որ պորտը տեղը դնելու հայտարարություն անի: Արտաքին քաղաքականությունն այն է,որ դու պետք է աշխատանք կատարես,

քո պարտնյորների և միջազգային հետ,Ա կետից Բ կետի,նոր մտածես Գ կետի մասին,եթե դու Ա-Բ ճանապարհ չես անցել,

իրավունք չունես Գ-ից խոսել: Իմ 10 տարեկան տղան էլ կարող է կանգնել ասել,ով Արցախը չի ընդունում,ես նրա տիրոջ մերը,բայց դա  չեղավ հայտարարություն:

-Դրան հաջորդեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ,պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները:

-Խորը հանգանք ունենալով ԱԱԾ պետի,պաշտպանության նախարարի,շտաբի պետերի,սպաների հայտարարությունների նկատմամբ,ասեմ,որ բանակցությունները նրանք չեն իրականացնում,եթե այդպես լիներ ,ուրեմն մեր կառավարությունում կլիներ միան ԱԱԾ ,բանակ,ոստիկանություն,դիվանագիտություն չէր լինի:Խնդիրը բանակցությունների միջոցով հայանպաստ լուծումն է,հակառակ դեպքում,եթե բանակցությունները մի կողմ դնեին քԱրցախը հազար անգամ ճանաչած կլինեինք:Ինչ է նշանակում ,որ Լևոն Տեր-Պետրոսյանը,Ռոբերտ Քոչարյանը ,Սերժ Սարգսյանը   Արցախը չէին ճանաչել,ուրեմն իրենք Արցախի դե՞մ են:Մեր նպատակը բանակցությունների միջոցով հնարավորինս հայանպաստ լուծման հասնել ,հնարավինս հայանպաստ լուծման հասնել Ղարաբաղի հարցում:Մեր իշխանության օրոք Ադրբեջանն է բողոքել Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից,ասում էր ,որ միակողմանի հայանպաստ հայտարարություն են անում:Այսօր մենք ենք բողոքում Մինսկի խմբի հայտարաությունից,դրա պատասխանատուն ոչ այլ ոք է ,քան Փաշինյանը: Ես չեմ ասում ինքը դավաճան է,վատ մարդ է,ես ասում եմ,ինքը անկարող է ,չի կարող տանել այն բեռը,որը վերցրել է:

–Հանրությունը ասում է ՝ տվեք ժամանակ:

-Այս 10 ամիսների ընթացքում ժամանակը ի վնաս մեզ է աշխատել արցախման հիմնախնդրի գործընթացում:Միակ լուծումը Փաշինյանի օր առաջ հրաժարականն է:

–Դուք խոսում եք դեմոկրատական դեմք ունեցող,լեգիտիմ վարչապետի մասին:Դա այդպեսէ,եթե դրա հետ համաձայն չլինեիք,կբողքարկեիք,

ոչ բողոքրկեցիք,ոչ էլ, դա նշանակում ,թե հաշվի առեք,որ լեգիտիմ վարչապետ է:

– Լեգիտիմ վարչապետը կարող է լեգիտիմ լինել,բայց երբ լեգիտիմ վարչապետը իր գործընթացում ամեն օր կորցնում է լեգիտիմությունը

և ի վնաս  իմ պետական շահերի է գործում, անկարող է պաշտպանել իմ պետության ազգային անվտանգությունը, ինքը պետք է հարժարական տա:

-Դուք ասում եք,որ սա գոհացրեց Ադրբեջանին,բայց չարդարացան ադրբեջանցիներիհույսերը:Նրանք հույս ունեին,որ կարգավորման 

երեք հիմնարար սկզբունքենրըմոռացության կմատնեն և կառաջարկեն խնդրի կարգավորման ինչ–որ մի նորտարբերակ՝փուլային կարծեմ:Դուք գտնում եք,որ նրանց հույսերը լրիվ արդարադվա՞ծ են:

-Դուք Մամեդյարովի և Ալիևի գաղտնալսումներից տեղյակ էիք,որ գիտեիք՝նրան ինչ հույս ունեին կամ չունեին: Ես չեմ հավատում,որ Ադրբեջանի ղեկավարը առնվազն դիվանագետի որակավորում ունի,կարծում եմ,որ ցանկացած սթափ գիտակցող մարդ ,պետք է մտածի,որ խնդիրը պետք է լուծվի բացարձակապես այդ երեք հիմնարար սկզբունքների հիման վրա:Միլզի հայտարարությունը արհամարհելը,Բոլթոնի,Ալիև-Էրդողան հայտարարությունները արհամարհելը,դրան մի կողմ Հայաստանում թշնամանք իրականցնելը:

-Նիկոլ Փաշինյանի արհամահա՞նքը,գոհ չենք,որ արհամարհեց   այն ժամանակ էլ ասում էինք Բոլթոնը ինչ-որ ծրագիր է բերել:

-Սա էլ Միլզի ,Բոլթոնի և նման  հայտարարության արդյունքն է,հետևանքն է:Լավ իշխանությունը նա է ,ով կարողանում է միջազգային գործընկերների հետ բանակցել և դրանց միջոցով տրամադրել իր պետության կողմը:Մեր իշխանությունը այս 10 ամսվա ընթացքում հասել է նրան,որ ունենք Ադրբեջան  և համանախագահների հայտարարություն,որը չի բխում մեր պետության շահերից:Ես փաստն եմ արձանագրում:Մեր իշխանության օրոք Ադրբեջանն էր բողոքում համանախագահներից:

-Դեռ չգիտենք,գուցե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ նոր փաթեթ ունի:

-Ի՞նչ պետք է անի,կախարդական փայտիկը այսպես պետք է հանի ասի լուծեցի Ղարաբաղի հարցը:

-Ի՞նչ կետի վրա  է Ղարաբաղի հարցը:

-Մտահոգիչ կետի:

-Մենք կորցրեցի՞նք Վիեննայում,Սանկտ –Պետրեգուրգում ձեռք բերածը:

-Մենք շատ մոտ ենք բանակցությունների տորպեդահարմանը:Մենք պետք է ամեն ինչ անենք,որ բանակցությունների միջոցով վերադառնանք բանակցությունների և համանախագահները և Ադրբեջանը վերադառնան  բանակցությունների կառուցողական հուն և փորձեն դրանց միջոցով լուծել խնդիրը,շարունակել կարգավորել խնդիրը երեք հայտնի հիմնարար սկզբունքների հիման վրա:Կտրուկ,կատեգորիկ խոսքը երկու կողմից էլ կարող են վնասել և մենք տեսնում ենք,որ Փաշինյանը չունի այդ դիվանագետի կարողությունը,որպեսզի հետևողական քայլ-քայլ հասներ

իր նպատակին:Ես չեմ ասում,որ ես դեմ եմ,որ Արցախը մասնակցի,ժամանակին մենք էլ ենք հայտարարել:Ժամանակին Նալբանդյանը ասել էր

,չի եղել մի հանդիպում,որտեղ մենք չխոսենք Արցախի մասնակցության կարևորության մասին,բայց դու պետք է աշխատես հասնել դրան:Հայաստանը մինչև օրս Արցախը չի ճանաչել,որովհետև գիտակցում է,որ Արցախի միակողմանի ճանաճումը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ բանակցային գործընթացում:Նիկոլ Փաշինյանը պետք է տարբերեր Հանրապետության հրապարակի ժողովրդի առջև հայտարարությունը Ստեփանակերտում կամ կամ տարբեր միջազգային ատյաններում իր հայտարարություններից:

-Շատ քիչ մարդիկ կան ,որ բանակցությունների հիմնախնդրին մանրակրկիտ տիրապետում են ,երևի մի քանի մարդ կա Արցախում և Հայստանում,պարզ է ում ի նկատի ունեմ:Պատրաստ են այս հարցով քննարկելու,փորձի փոխանակմում ,օգնություն ցույց տալու:

-Հետևելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին,կարող եմ ասել,որ նա շատ մտահոգ է Արցախի հիմնախնդրով և նա այն մարդն է ,ով իր կյանքի մեծ մասը դրել է Արցախի հաղթանակի համար:Նույնը կարող եմ ասել Սերժ Սարգսյանի մասով,նաև ամենօրյա շփումներ ունենալով պարոն նախագահի հետ:

-Կարծում եք՝պատրաստ՞ են:

-Պատրաստ են հայրեինքին ծառայելու,բայց լսելով Փաշինյանի գործունեությունը,փոխանակ համերաշխություն անելու,գնաց Ռոբերտ Քոչարյանին բռնելու,Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին անձնական վիրավորելու …

-Նժարին Արցախի հարցն է…

-Ոնց որ հանձնարարում ՝,որ Ռոբերտ Քոչարյանին բռնեն, այդպես էլ թող հանձնարարի ազատ արձակեն: Ադրբեջանն ու Թուրքիան միավորվում են,հիմա էլ հայտարարեցին,որ երբեք  Ալիևն ու էրդողանը միասին շքերթ չէին ընդունել Բաքվում, այս տարի ընդունեցին,դրան հաջորդեց մեր նորաթուխ վարչապետի հակահեղափոխական հայտարարությունը:

-Որդուն էլ ուղարկեց Արցախ  ծառայելու…

-Բարի ծառայություն բոլոր երեխաներին:

-Շատ է քննարկվում,որ նախկին իշախանություններից բերեք գումարները ,մի մասն ասում է ՝կարմիր գիծ քաշեք,մյուս մասն ասում է՝վերադարձրեք:Անուններ կան,որ վերադարձել են,բայց դրանք բյուջե չեն մտել, չգիտեմ ո՞ւմ գրպանն է գնացել,ի՞նչ է կատարվում:Ձեր առաջնորդի եղբոր հետ էլ էր սա կապված:

-Հայաստանում ամեն ինչը եղել է,լինում է,ու պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում,այլ ոչ թե մեկ մարդու այսօրվա ,երեկվա,կամ վաղվա վարչապետի:

-Այսինքն այն,ինչ կատարվեց այդ 30 միլիոնի հետ օրենքից դուրս էր:

-Ես չեմ կարող ասել:Հարցը տվեք այն մարդկանց,ովքեր փոխանցել են,կամ այն մարդկանց,ովքեր պահանջել են,որ փոխանցեն,կամ պահանջել են,թե չէ:Մի բան կարող եմ ասել,որ այսօրվա Հայաստանում չկա արդարադատություն,ժողովրդավարություն, չկա այն,ինչ խոստացել է Փաշինյանը ժողովրդին:

-Ձեր փոխանցած արդարադատությունն  է,ասում են՝մենք փորձում ենք դրա դեմ պայքարել:

-Խաչատուրովին երկու օր ձերբակալելով,որ նոր խոսի՞:Այդ ոճո՞վ:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի