Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով․ Եղանակը առաջիկա օրերին

Մանրամասներ
եղանակ

Ապրիլի 14-16-ին ՀՀ շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 13-16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2025

Երևան քաղաքում ևս ապրիլի 14-16-ին կանխատեսվում է անձրև։ Ապրիլի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում ապրիլի 14-ի ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։