Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Մանրամասներ
աղջիկ եղանակ

Ապրիլի 12-14-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում, ապրիլի 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2025

Երևան քաղաքում ևս ապրիլի 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ապրիլի 12–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։