Անձրևներն առանձին հատվածներում հորդառատ կլինեն. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2025

Երևան քաղաքում ապրիլի 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում ապրիլի 9-ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։