Ադրբեջանը պահանջում է Նժդեհի, ՀՀԿ-ի և Շանթ Հարությունյանի արգելումը Հայաստանում

Մանրամասներ
6

Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան։

Oragir.News-ի տեղեկություններով, հսկայածավալ՝ 800-էջանոց հայցում Ադրբեջանը, ի թիվս այլ կետերի, պահանջում է Հայաստանում արգելել Գարեգին Նժդեհի անվան հետ կապվող ցանկացած բան․ պահանջում են չօգտագործել անունը, վերացնել բոլոր գործերը, որոնք կապ ունեն Նժդեհի հետ, պատմում են նրա մասին կամ պարունակում են նրա խոսքը, ապամոնտաժել նույնիսկ նրա արձանները։

Ադրբեջանական կողմը պահանջում է նաև արգելել քաղաքական այն ուժերի գործունեությունը, որոնց ծրագրերում կա Նժդեհի գաղափարախոսությունը, ազգայնականություն, ցեղակրոնություն։ Այսպիսով, Ադրբեջանը պահանջում է Հայաստանում արգելել նաև ՀՀԿ-ի և Շանթ Հարությունյանի գործունեությունը։

Իսկ որպես պահանջի պատճառաբանություն, նշում են, որ Նժդեհը ֆաշիստ է։