Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս. Լևոն Զուրաբյան

Մանրամասներ
լևոն զուրաբյան նիկոլ

Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս: Այս մասին իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մեջբերելով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված:

Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է. «Ես յոթ տարի ա մնացել եմ նույն դասարանում: Եթե ես սովորեի, էս ելույթը վեց տարի առաջ կունենայի: Ես յոթ տարի մնացել եմ առաջին դասարանում: Մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք ունենք գիտելիքի պակաս: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը: Մենք ենք էդ մարդկանց առաջնորդում դեպի աղքատություն եւ տգիտություն: Մարդիք գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ մենք տգետ ենք... Սա վերաբետվում ա բոլորին` ինձնից սկսած մինչեւ էս կառավարության բոլոր անդամները»: