Բոլորովին ցանկություն չունենալով ընդգրկվել քաղաքական դեբատների մեջ, սակայն չկարողանալով անմասն մնալ ճանապարհային և երկաթգծային պատմություններից, պետք է նշեմ, որ մինչ Հայաստանից զիջվում են ճանապարհներ և հողեր թշնամի երկիր Ադրբեջանին, վերջինս ջանք չի խնայում հաստատել բարեկամական հարաբերություններ Չինաստանի Ժողովրդական հանրապետության հետ՝ առաջ տանելով Ադրբեջանի երկաթգծով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունները և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ։
Հարցս հետևյալումն է՝
- այդ ինչպե՞ս ստացվեց, որ դեռևս 2015թ. լինելով "Գոտի և Ճանապարհ" մեգանախգծի մաս, Հյաստանը 2018թ. -ից ի վեր դարձավ Ադրբեջանի համար ՄԻՋԱՆՑՔ, և առհասարակ բոլորի համար։
Առանց խեղաթյուրելու փաստերը հիշեցնում եմ, որ "Հայաստանի լեռներում կղզի դառնալը երբեք հայերիս ցանկությունն ու նպատակը չի եղել։ Որպես ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ՝ մենք միաժամանակ կարողացաել ենք շահագրգիռ մասնակցություն ապահովել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը՝ երբեք չհակադրելով դրանք այլ գերտերությունների շահերին"։
- Այսօր, Ադրբեջանը լինելով անգամ գերտերության կամակատար, մեզ՝ հայերիս և ՀԱՅԱՍՏԱՆԸ համարում է միջանցք՝ հենվելով ներկայիս իշխանության "Խաղաղության խաչմերուկի" վրա, որը այս իշխանության ներկայցուցիչները՝ ձեռքների տակ դրած՝ գնում են հարկատուներիս հարկերի հաշվին աշխարհով մեկ և ներկայացնում ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ անունից։
- Մենք պետք է քաջ գիտակցենք մի պարզ հնարավորություն, որն այսօր մեզ ընձեռել է Աստված՝ ըստ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ՝ հանձինս Չինաստանի կողմից իրականացվող «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» կառուցելու հայեցակարգում ստարտեգիական դիրք զբաղեցնելու համար, որի հիմնքն է «Մեկ Գոտի, Մեկ Ճանապարհ» մեգանախագիծը։ Հայաստանը այստեղ պետք է զբաղեցնի ստրատեգիական կարևոր դիրք, այլ ոչ թե ոտքի տակ ընկած ՄԻՋԱՆՑՔԻ՝ ինչպես որ այն դաջվել է 2018թ.-ից հետո շատերի ԸՆԿԱԼՄԱՆ ՄԵՋ՝ ՀԱՆՁԻՆՍ Հայաստանի ներկայիս ղեկավարի գործելաոճի։
Ռուզաննա Մալխասյան
0Comments