ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 391.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.59 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.48 դրամ (աճել է 1.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 518.9 դրամ (աճել է 1.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 392-393.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 435-440.5 դրամով, վաճառվում է 442.5-452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.47-4.70 դրամով, վաճառվում է 4.82-4.95 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 392.5 դրամով:
Եվրոն գնվում է 439-440 դրամով, վաճառվում է 442.5-443 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.75 դրամով:
0Comments