«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ սկսվել են ՊԵԿ էլիտար ստորաբաժանումների բանկետ-խրախճանքները:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ռեստորանային համալիրներ հագեցած ռեժիմով պատիվ են տալիս ՊԵԿ ստորաբաժանումների կոլեկտիվներին: Եթե ռեստորանային համալիրի սեփականատերը յուրային է, հաշիվը փակում է ՊԵԿ-ը, իսկ օտարները ստիպված են լինում հաճախորդներին սպասարկել սեփական գրպանից:
Օրինակ՝ Արաբկիրի հարկային տեսչությունը այս տարի եւս «վշտացնելու» է «Հավանա» համալիրին, իսկ երկարամյա հարկայինի պաշտոնյա Ռաֆիկ Եգանյանի «Օջախը» դուրս կգա պլյուսով: Ուշագրավներից խոշոր հարկատուների վարչության բանկետն է լինելու: Այն կանցկացվի Ռոբերտ Նազարյանի եղբոր՝ ՊԵԿ պաշտոնյա Սարգիս Նազարյանի մի քանի միլիոն դոլար արժողության «Ռեյմա» համալիրում:
Բոլոր այս միջոցառումներն անցկացվում են մեկ միասնական` «Զրո կոռուպցիա» նշանաբանով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments