«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Երեկվանից Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարը 400 դրամից դարձել է 500 դրամ: Այս մասին մեր զրույցում ասաց վերոնշյալ երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Խաչատրյանը նշեց, որ իրականում ընկերությունը մրցույթով հենց 500 դրամով էլ հաղթել էր, սակայն երկար ժամանակ, հաշվի առնելով ժողովրդի վիճակը, սպասարկել է 400 դրամով:
Հարցին, թե ինչո՞ւ են որոշել բարձրացնել գինը, Խաչատրյանը պատասխանեց. «Մենք նոր «Մերսեդես սպրինտեր» մեքենաներ ենք ձեռք բերել: Քաղաքացիներն էլ տեսնում են, որ նոր մեքենաներ են ամբողջությամբ և դրա համար էլ դժգոհություններ չունեն գնի հետ կապված»:
Խաչատրյանը նշեց, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ են հանդիպել և զրույցի ժամանակ նշել, որ մեքենաները ամբողջությամբ նոր են, ֆինանսական խնդիրներ կան, և հենց դա է պատճառը, որ ընկերությունն ի սկզբանե մրցույթով հաղթած գնով է սկսում աշխատել:
Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում
0Comments