Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:
Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
0Comments