Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն․ Ռուբինյան

Մանրամասներ
ռուբեն ռուբինյան

Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում  հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

«Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետեւ ուժի գործադրումը ընդհանրապես ընդունելի բան չէ որեւէ հանգամանքում», - ասաց նա։