Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա շրջանակներում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է ժողովրդագրական փոփոխություններին, այդ պայմաններում հասանելի և որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ բուժօգնության ոլորտում նորարարությունների կարևորությանը:
«Ապագայի համար այսօր նորարարությունների մեջ ներդրումներ կատարելը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կանխարգելիչ բուժօգնության զարգացումը կնպաստի ծախսարդյունավետությանը և առկա ռեսուրսների ճիշտ կառավարմանը»,- նշել է նախարարը:
Քննարկումից հետո նախարարը շրջայց է կատարել Աբու Դաբիի առաջադեմ բժշկական կառավարման միասնական կենտրոնում, որը նպատակ ունի ապահովել արտակարգ իրավիճակների, աղետների և բժշկական ճգնաժամերի արդյունավետ և համակարգված կառավարումը:
0Comments