Հայաստանի պետական քարտեզը փոխելու համար աշխատանքային խումբ է ստեղծվում

Մանրամասներ
քարտեզ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` 

1. Հայաստանի Հանրապետության նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: 

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի: 

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի համակարգողին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին»։