Փոքր եւ միջին ձեռնակրատերերը տեւական դադարից հետո կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց: Նրանք բողոցում են շրջանառության հարկի վատթարացնող նորմերի դեմ:
«Մեզ արհամարհում են, այդքան մարդ դուրս է եկել փողոց, հարցազրույցներով, ասուլիսներով, ակցիաներով բացատրում է իրավիճակը, բայց անտեսված ենք:Չենք դիմանում, մանրածախ առեւտուրը վերանում է: Ես անձամբ իմ գործունեությունը կասեցրել եմ «Սուրմալու» տոնավաճառում: Ի՞նչ խղճով եք այդ տգետ օրենքները հանում»,-ասաց ակցիայի մասնակիցներից Իրինա անունով կինը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը:
0Comments