«Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել»։ Այս մասին գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։
Հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։
Հաշվի թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։
Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում»,- գրել է Թունյանը։
0Comments