Աղվան Վարդանյանը, որ ձեր եթերում հեքիաթներ էր պատմում, որ իրեն գործուղման չենք տարել, մոտեցել է իմ աշխատակից Աշխենին և ասել՝ բա ինձ ինչի՞ չեք տանում բալթյան երկրներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ է արել հրապարակել այն ընդդիմադիրների անունները, որոնք ԱԺ նախագահին խնդրել են իրենց գործուղումների տանել:
«Սերյան Օհանյանը մոտեցել է ինձ ԱԺ խորհրդի նիստից հետո, ասել է՝ իմիջիայլոց, ես այսինչ երկրի բարեկամական խմբի անդամն եմ, ղեկավարն եմ, ինձ ինչի՞ չեք ներառում:
Աղվան Վարդանյանը մեր վերջին բանի ժամանակ ինձ մոտեցավ, ասաց՝ երբ ազատ կլինեք գնանք մի հատ իրար հետ նստենք, սրճենք մի քիչ զրուցենք իրար հետ:
Այսինքն այդ ի՞նչ ստեր են:
Հիմա էլ Հնդկաստանի այց կա, հերթով գրում ենք, զանգում ենք, համոզում ենք, ու ասեմ ավելին, Հնդկաստանի մասին չի, միայն խոսքը, Հայաստան դաշինքի պատգամավորները բողոքում են, ասում են՝ մենք ուզում ենք գնանք աշխատենք, բայց մեզ չեն թողնում:
Հիմա արդեն երկու պատգամավորի հրավիրել եմ Հնդկաստան հետս պաշտոնական այցի, երկուսն էլ մերժել են: Հիմա երրորդին եմ կանչում, երրորդին եմ գրել նամակը, տեսնեմ ինքը մերժում է, թե չի մերժում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նա նաեւ խոսել Լեւոն Քոչարյանին Ժնեւ չտանելու մասին. ««Գնացել հարցազրույց է տալիս, ասում է՝ դե ամենամանր բաների մեջ չեն թողնում: Էդ ի՞նչ էր, ինքը ուզում էր գար Ժնև, գերիների մասին խոսար, ես իրեն տանում էի: Բա թե՝ ես երկու օրով կարող եմ գամ, հետո գործեր ունեմ: Այսինքն ի՞նչ է նշանակում՝ երկու օրով կարամ գամ: Չորս օրվա միջոցառում է, չորս օր է տևում, կարող է առաջին օրը խոսես, կարող է հերթը հետո հասնի: Նեղսրտել է, հիմա չի գալու, ոչ ինքն է գալու, ոչ որևիցե մեկը, կգան, կաշխատեն աշխատանքին վայել ձևերով»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
0Comments