YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը

Մանրամասներ
YouTube

YouTube տեսահոսթինգը մշակում է նոր գործառույթ, որը թույլ կտա սահմանափակել Shorts տեսանյութերի դիտման ժամանակը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Օգտատերերը կկարողանան օրական ժամանակաչափ սահմանել՝ վերահսկելու Shorts դիտելու համար ծախսած ժամանակը:

YouTube-ի ներկայացուցիչները հաստատել են TechCrunch-ին, որ մշակում են գործառույթը, բայց դեռ հրապարակայնորեն չեն փորձարկել այն: Համաձայն Android Authority-ի կողմից հրապարակված կոդի հատվածների՝ դիտումների սահմանաչափը վերջ կտա Shorts տեսանյութերի անվերջ դիտմանը: