Հնագույն սամուրայական «Թրի տասներկու կանոն» տեքստի վերծանման արդյունքում բացահայտվել է այդ մարտիկների գաղտնիքը, որոնք, թվում է, գերբնական ուժ են ունեցել, գրում է Live Science-ը։
17-րդ դարով թվագրվող տեքստը տեղեկություններ է պարունակում սամուրայ Իտո Իտոսաիի մասին, որը ծնվել է մոտավորապես 1560 թվականին Ճապոնիայում եւ հաղթել 33 մարտերում։
Իտոսաին ինքը չի գրել «Թրի տասներկու կանոնը». նա այդ կանոնների մասին պատմել է Մեկ հարվածի մարտական դպրոցի իր սաներին, իսկ ավելի ուշ այդ սաների հետնորդները գրի են առել տեքստը։
Գրքում հիմնականում պատմվում է ոգու եւ խելքի երկու մոգական աղոթքի ու մարտից առաջ դրանց արտաբերման եղանակի մասին։
Գրքի թարգմանիչները պատմում են նաեւ թրի կանոններից մեկի մասին, որն Իտոսաին անվանել է «սրտի աչքեր»։ Այդ կանոնն ասում է. «Դուք չպետք է նայեք հակառակորդին ձեր աչքերով։ Դուք պետք է նրան նայեք ձեր ոգով... Եթե հակառակորդին նայում եք աչքերով, դուք շեղվում եք։ Եթե նայում եք նրան ոգով, կենտրոնացած եք մնում»։
0Comments