Ամենախմող ազգն ավստրալացիներն են: Global Drug Surve հետազոտության տվյալներով՝ Ավստրալիայից հարցվածները հայտնել են, որ նրանք խմում են ավելի շատ, քան ցանկացած այլ երկրում՝ տարեկան միջինում 26 անգամ կամ ամսական շուրջ երկու անգամ:
Ամերիկացիները նույնպես հայտնվել են աշխարհում ամենախմողների ցանկում. մասնակիցները հայտնել են, որ ամսական շուրջ երկու անգամ կամ տարեկան 23 անգամ խմում են:
Հաջորդում են Դանիան ու Ֆինլանդիան, որտեղ միջինում տեղի է ունենում տարեկան ալկոհոլային հարբածության 23 դեպք, ինչը շուրջ երկու անգամ ավելին է, քան աշխարհում միջին ցուցանիշները (տարեկան 14,6 անգամ):
Հետազոտության ընթացքում նաեւ ուսումնասիրվել է տավա մեջ օրերի թիվը, որոնց ընթացքում մասնակիցները ոգելից խմիչքներ են օգտագործել, ընդ որում՝ այդ վարկանիշն էապես փոխվել է:
Ֆրանսիան զբաղեցրել է առաջին տեղը տարեկան 132 օր կամ շաբաթական շուրջ երեք ալկոհոլ օգտագործելու ցուցանշով: Հաջորդում է Նոր Զելանդիան՝ 120 օրով, եւ Նիդերլանդները՝ 112 օրով:
Միջինում ԱՄՆ-ից հարցվածները տարեկան խմել են 83 օր, որը շաբաթական կազմում է շուրջ 2 անգամ: Դա շատ ավելի ցածր ցուցանիշ է, քան աշխարհում միջին ցուցանիշը՝ 101 ընպելիք տարեկան:
Ներկայացնում ենք ամենախմող երկրների առաջին տասնյակը.
Ավստրալիա. 26,7
Դանիա. 23,8
Ֆինլանդիա. 23,8
ԱՄՆ. 23,1
Միացյալ Թագավորություն. 22,5
Կանադա. 22
Իռլանդիա. 20
Ֆրանսիա. 17,5
Շվեդիա. 16
Նիդերլանդներ. 15,7
0Comments