Թուրքիայում ձերբակալվել է Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը

Մանրամասներ
Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում կալանավորված և պաշտոնանկ արված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Փեհլիվանը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքին Օզերը։

«Հերթական անօրինական ձերբակալումը. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը կալանավորվել է»,- գրել է Օզերը X-ի իր միկրոբլոկում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Փեհլիվանին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազության փողերի լվացման հետաքննության բյուրոյի կողմից իրականացված հետաքննության շրջանակներում Մեհմեթ Փեհլիվանին ձերբակալելու հրաման է տրվել «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքային արժեքների օրինականացում» հոդվածով։ 

Ոստիկանները Փեհլիվանին բերման են ենթարկել իր տնից։Նրան տեղափոխել են պետական ​​հիվանդանոց՝ բուժզննման, որից հետո ուղարկել են ոստիկանության բաժին։