Շոյգուն մարտական ​​հսկայական կորուստների համար ազատել է ՌԴ ՊՆ 6-րդ բանակի հրամանատարին

Մանրամասներ

1

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, մարտական ​​հսկայական կորուստների համար, աշխատանքից ազատել է ՌԴ ՊՆ 6-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիսլավ Նիկոլաևիչ Երշովին։ Այս մասին հայտնում է լրագրող Ռոման Ցիմբալյուկը։

Երշովը մեղադրվում է անձնակազմի հսկայական կորուստների մեջ։

Նախնական տվյալներով՝ 6-րդ համակցված բանակի անձնակազմի կորուստը կազմում է ավելի քան 2000 զինծառայող, որոնցից շուրջ 180-ը ժամկետային զինծառայողներ են։

Այս պահին գեներալ Երշովը տնային կալանքի տակ է, նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում։