Իրանը հրաժարվել է ուղղակիորեն բանակցել Միացյալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի շուրջ, CNN-ի հաղորդմամբ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Սա Թեհրանի առաջին պաշտոնական պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին։
Նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը հնարավոր է համարում Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունները։
«Մենք չենք խուսափում բանակցություններից, խոստումների դրժումն է, որ մինչ այժմ մեզ համար խնդիրներ է առաջացրել: Նրանք պետք է ապացուցեն, որ կարող են վստահություն ստեղծել»,- ասել է Փեզեշքիանը։
0Comments