Կայլասի ներսում պահվում են խորը քնի վիճակում գտնվող մարդկային, կենդանական և բուսական աշխարհի՝ մինչ մեզ եղած ներկայացուցիչները

Մանրամասներ

1

Միստիկ սար, թե՞ հին քաղաքակրթությունների կրիո-ամրոց։

Տիբեթում կա մի գաղտնի վայր, որն իր գեղեցկությամբ հիացնում է բոլոր նրանց, ում հաջողվել է տեսնել այն։ Խոսքը Կայլաս լեռան մասին է։ Լեռն ունի աստիճանավոր բուրգի անսովոր ձև: Տիբեթցիներն այն սուրբ են համարում, քանի որ համոզված են, որ Բուդդան ապրում է Կայլասի գագաթին: Հինդուսներն էլ վստահ են, որ Շիվան է այնտեղ ապրում։

Բժիշկ Էռնստ Մուլդաշևը կարծում է, որ Կայլասը կառուցվել է հին քաղաքակրթության կողմից:

Լեռ-բուրգի ներքին մասը սնամեջ է, որտեղ ըստ Մուլդաշևի պահվում են «պահածոյացված»՝ խորը քնի վիճակում (samadhi) գտնվող մարդկային, կենդանական և բուսական աշխարհի մինչ մեզ եղած անմահ ներկայացուցիչները, որոնք ժամանակին ապրել են երկրի վրա: Մասնավորապես դրանք կարող են լինել անհետացած ատլանտները, լեմուրացիներն ու արիացիները:

Մուլդաշևը նաև ասել է, որ իրեն հաջողվել է հասնել մինչև Կայլասի անդրաշխարհ տանող գաղտնի անցումը, բայց ավելի հեռու գնալ չի ստացվել։ Շամբալա տանող ճանապարհին հզոր պաշտպանություն կա։

Թե ինչ պաշտպանության է հանդիպել բշիշկ Մուլդաշևը, նա չի մանրամասնել