5 վայրկյանի կանոնը կօգնի ցանկացած գործ սկսելիս

Մանրամասներ
սիրուն աղջիկ ծիտ

Ընդամենը հաշվեք 5-ից 1-ը և սկսեք գործել. վայրկյանները կօգնեն համարձակություն ձեռք բերել՝ կարևոր քայլ անելուց առաջ:

Ի՞նչ կանոնի մասին է խոսքը

Հինգ վայրկյանի կանոնի համաձայն՝ Դուք պետք է միայն հաշվեք հինգից մեկը՝ գործելու համար: Այնուհետև կարող եք նույնիսկ անել այնպիսի մի բան, որն անելու ցանկություն կամ մոտիվացիա նախկինում չունեիք:

Ինչպե՞ս է այն աշխատում

Հավանական է, որ այս կանոնը Ձեզ կթվա անհնարին, կամ ծիծաղելի: Հաշվել մինչև 5-ը և անե՞լ մտադրվածը: Թվում է, թե սա ամբողջովին անհեթեթ կանոն է, սակայն փորձառությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

5 վայրկյանի կանոնի արդյունավետությունը բացատրվում է հետևյալ կերպ.

• 5 վայրկյան հաշվելը և ավարտելը ասոցացվում է գործողության մեկնարկի հետ: Երբ սկսում եք հաշվել 5-ից և հասնում եք 1-ին, Ձեր ուղեղը դա ընդունում է՝ որպես մեկնարի ազդակ: Եթե Դուք հաշվելուց հետո Ձեզ ասեք որևէ մոտիվացնող բառ՝ առաջ, գնացինք և այլն, ապա ավելի վճռական կլինեք:

• Դուք փորձում եք չհակասել ինքներդ Ձեզ և պահել սեփական խոստումները: Դուք վերցնում եք պատասխանատվություն՝ չխաբել մյուսներին և չխաբել ինքներդ Ձեզ: Երբ ինչ-որ մեկին ասում եք, որ վաղ եք արթնանալու, փորձում եք անել հենց այդպես: Հակառակ դեպքում ինքներդ Ձեզ համարում եք ստախոս, անգամ, եթե դրա մասին ոչ ոք չիմանա:

Եթե Դուք խոստանաք, որ կանեք ինչ-որ բան հաշվարկից անմիջապես հետո, ապա կանեք դա՝ ինքներդ Ձեզնից չհիասթափվլու համար:

Ինչպե՞ս կիրառել այս կանոնը

Դասական տարբերակը՝ արթնանալ զարթուցիչից հետո: Անընդհատ արթնանալու գործընթացը 5 րոպեով հետաձգելու փոխարեն պարզապես զարթուցիչի զանգից հետո հաշվեք 5-ը և արթնացեք:

Իրականում, 5 վայրկյանի կանոնը կարող է օգնել ձեզ ցանկացած գործում: Օրինակ՝ փորձեք կիրառել այն, երբ.

• Երբ զգում եք, որ այլևս չեք դիմանում և ցանկանում եք գոռալ որևէ մեկի վրա: Պարզապես հանգստացեք և հաշվեք մինչև 5-ը: Դրանից հետո ավելի թեթևացած կզգաք:

• Չեք կարողանում սկսել ինչ-որ նախագիծ: Պարզապես հաշվեք մինչ 5-ը, բացեք փաստաթուղթը և սկսեք գրել, օրինակ՝ ավարտական աշխատանքը, որը չեք կարողանում սկսել արդեն երկար ժամանակ:

• Վախենո՞ւմ եք զանգել ինչ-որ մեկին: Պարզապես վերցրեք հեռախոսը և զանգեք:

• Վախենո՞ւմ եք հերթագրվել բժշկի մոտ: Պարզապես հաշվեք մինչև 5-ը և ասացեք, որ ամենը անում եք Ձեր առողջության համար:

Դուք կարող եք օգտագործել 5 վայրկյանի կանոնը ամենուր՝ թե՛ փոքր որոշումների ժամանակ և թե՛ մեծ նախագծեր սկսելիս:

Մի մոռացեք, որ ճանապարհի ամենադժվար մասը առաջին քայլն է: Հետո սովորում եք տեմպին և սկսում եք անել այն, ինչից նախկինում վախենում էիք։