Ինչ-որ մեկը պետք է ստիպի Զելենսկուն խաղաղություն ցանկանալ. Պեսկով

Մանրամասներ
պեսկով

Կրեմլը աննախադեպ է անվանել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հրապարակային վեճը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ դրանով իսկ առաջին անգամ պաշտոնապես մեկնաբանելով Սպիտակ տան սկանդալը:

«Զելենսկին շատ առումներով, հնարավոր է, ցույց է տվել դիվանագիտական հմտությունների լիակատար բացակայությունը», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Զելենսկու և Թրամփի միջև լեզվակռիվը ցույց տվեց, թե «որքան դժվար կլինի» կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը։

«Եվ ակնհայտ է, որ դա անելը հեշտ չի լինի։ Բացի այդ, իհարկե, շատ կարևոր է, որ ինչ-որ մեկը ստիպի Զելենսկուն փոխել դիրքորոշումը։ Նա խաղաղություն չի ուզում: Ինչ-որ մեկը պետք է ստիպի Զելենսկուն խաղաղություն ցանկանալ: Եթե դա կարող են անել եվրոպացիները, պատիվ և փառք նրանց», – նշել Է Պեսկովը