Ռուսաստանը հետևելու է Եվրոպայի դիրքորոշման փոփոխությանը․ Պեսկով

Մանրամասներ
Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը հետևելու է Եվրամիության դիրքորոշման հնարավոր փոփոխությանը եվրոպացի քաղաքական գործիչների և ԱՄՆ-ի շփումների ֆոնին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է Gazeta.ru–ն։

«Մենք կտեսնենք, թե ինչպես կվերափոխվի եվրոպացիների դիրքորոշումը՝ հաշվի առնելով նրանց շփումները ամերիկացիների հետ, հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր անսպասելի դինամիկան, ժամանակը ցույց կտա»,- ​​ասել է Կրեմլի խոսնակը։