Ինչպես չենթարկվել մանիպուլյացիայի․ 5 կանոն

Մանրամասներ
ազատություն

Եթե ցանկանում եք սեփական «ես»-ի և արտաքին աշխարհի հետ հարմոնիայի մեջ ապրել, ապա պետք է կարողանաք անել այն ամենը, ինչը ցանկանում եք և կախում չունենաք այլ մարդկանց կարծիքներից։  

Սովորեք վերլուծել ուրիշների վարքը և նպատակները։ Կան մարդիկ, ովքեր, մանիպուլացնելով ձեր էմոցիաները և զգացմունքները, կցանկանան օգտագործել ձեզ։

Ի՞նչ է պետք անել այսպիսի մարդկանցից պաշտպանվելու համար։

Միշտ կատարեք խոստումները

Երբեք դատարկ խոստումներ մի տվեք և միշտ կատարեք այն, ինչ խոստացել եք։ Եթե խոստումը չկատարելու համար ձեզ մոտ մեղքի զգացում առաջանա, ապա ձեր թշնամիները հեշտորեն կարող են օգտագործել դա և կառավարել ձեզ։ Մեղքի զգացման պատճառով ուրիշների կամքը չկատարելու համար որևէ բան խոստանալուց առաջ երկար մտածեք։

Մի կապվեք

Պետք չէ կապվել ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին, ո՛չ իրերին։ Միշտ պահպանեք առողջ եսասիրության չափաբաժինը։ Հզոր էմոցիոնալ կապերը կախվածության մեջ ընկնելու և մանիպուլացվելու ավելորդ միջոցներ են։

Մի խանգարեք

Երբեք մի մտեք այնտեղ, որտեղ ձեզ չեն սպասում, և որտեղ կարող եք խանգարել։ Երբեմն այն ամենը, ինչն անում եք լավ մտքերով, կարող է հակառակ ազդեցություն ունենալ ձեզ համար, այդ պատճառով եթե ձեզանից օգնություն չեն խնդրում, ապա ավելի լավ է՝ դուք որևէ բան չնախաձեռնեք և չխանգարեք։

Մի բամբասեք

Երբեք մի տարածեք շշուկները և բամբասանքները, առավել ևս՝ մի դարձեք դրանց հեղինակը։ Միշտ ճշտեք ստացված տեղեկությունը և փնտրեք հավաստի աղբյուրներ։ Ցանկացած պարագայում վստահեք առաջնային աղբյուրին։ Եթե պահպանեք այս կանոնները, ապա ձեզ մանիպուլացնելը շատ դժվար կլինի։

Էմոցիոնալ կայուն եղեք

Եթե դուք շատ ցավագին եք ընդունում ցանկացած բացթողում կամ սխալ, ապա դուք շատ հեշտ կարող եք կառավարվել։ Սխալները չպետք է հուսախաբ անեն ձեզ։ Հիշե՛ք, սխալները մեզ նվիրում են անգին փորձ։