Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը ցուցադրել է հսկայական ադամանդով նշանադրության մատանին և համապատասխան լուսանկար հրապարակել Instagram-ում։
«Եվ պաշտպանիր մեզ չարից, ամեն»,- արաբերենով մակագրել է նա լուսանկարը։ Ջորջինան նաև այս բառերով դաջվածք ունի իր թեւին։
Սակայն նշանադրության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։ Ավելի վաղ 40-ամյա Ռոնալդուն նշել էր, որ սպասում է «հարմար պահի», որ ամուսնության առաջարկություն անի իր ընկերուհուն, ումից ունի երկու երեխա։
«Ես միշտ ասում եմ նրան. «Մենք պետք է զգանք այդ պահը»: Նա գիտի, թե ինչի մասին եմ խոսում, դա կարող է տեղի ունենալ մեկ տարի անց, կամ վեց ամսից կամ մեկ ամսից, ես 1000% վստահ եմ, որ դա տեղի կունենա»:
Զույգը հարաբերությունների մեջ է 2016 թվականից և ունի երկու դուստր՝ յոթամյա Ալանան և երկու Բելլան:
0Comments