Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք. «Իմ տանը վառվող խունկի ծխերի ու հիշողության մշուշների մեջ էնքան չապրած կյանք կա, էնքան կարոտ, որ դրանցով ցավերիս խոր ակոսներն անգամ կլցվեն… Խունկերի ու կարոտների մեջ փաթաթված կյանք… Մարդիկ էսքան կարոտների մեջ ո՞նց են ապրում, լավ»,- գրել է դերասանուհին՝ գրառմանը կից դնելով հետևյալ հեշթեգները՝ #սևսիրտ #սևազգեստ #nazenihovhannisyan
Հոր մահից յոթ օր անց նա մեկ այլ գրառում էլ էր արել` նշելով, որ իր մեջ կուտակված ասելիք կա, բայց չի կարողանում ասել, հետո պատմել էր հոր մասին։
«Պապաս պաշտում էր Հայաստանը: Մեր Օհանավանի այգու մի ծառի համար կենաց- մահու պայքար կտար, ինձ անսահման սիրելով հանդերձ չէր լքում իր ծառերը, հավերին, նապաստակներին, շան կերը, որ պիտի հասցներ, կանաչները, որոնք ժամանակին ջրել էր պետք… Էդպես էլ մեզ հետ չեկավ հանգստի… իր հանգիստն իր այգին էր ու իր ընտանիքը` Հայաստանում: Հայրս իսկական հայ էր ու քրիստոնյա: Իմ լավագույն ընկերն էր ու իմ ճանաչած լավագույն տղամարդը: Սրտիս մնացած կտորները ժայռ են դարձել առանց նրա: Միշտ ամուր ու պինդ էր, կոկիկ, անսասան եւ անտրտունջ, ներսից` փոթորիկ»,– գրել էր նա:
0Comments