Վիկտորյա և Դեյվիդ Բեքհեմների ամուսնությունը շոու բիզնեսի ամենահաջող պատմություններից է։ 1999-ին ամուսնանալուց ի վեր, զույգը մեծացրել է չորս երեխա և մնացել է միասին՝ կյանքի բոլոր վերելքների և վայրէջքների ընթացքում:
Տարիների ընթացքում Վիկտորյան բազմաթիվ մանրամասներ է բացահայտել իր սեռական կյանքի մասին: The Sun-ը որոշել է վերլուծել Վիկտորյայի սեռական գաղտնիքները, որոնք նա ներկայացրել այս ընթացքում։
1999 թվականին Վիկտորյան և Դեյվիդը գնեցին «Բուքինգհեմյան պալատը»՝ Հերթֆորդշիրում գտնվող իրենց առաջին ընդարձակ առանձնատունը։ Ավելի ուշ Վիկտորյան նշել էր, որ կալվածքի բազմաթիվ ննջասենյակներից մեկն ուներ անսովոր հայելային առաստաղ: Աստղն այդ սենյակն անվանել էր «tart's boudoir»:
«Սենյակը նման էր մարմնավաճառի բուդուարի՝ ամենուր ընձառյուծի տպագրությամբ և հայելապատ առաստաղով», -ասել է նա Allure-ին: «Եվ ահա մեր ննջասենյակը, որը բավականին անարատ է և սպիտակ, հին կաղնե մեծ մահճակալով»։
Վիկտորյան, անշուշտ, դժգոհություններ չունի իր սեռական կյանքից՝ դատելով Դեյվիդի «ահռելի» տղամարդկության մասին նրա խոստովանությունից։
Նա նույնիսկ նկարագրեց իր ամուսնու ինտիմ մասերը որպես «տրակտորի արտանետման խողովակ», երբ 2008 թվականին Բեքհեմը մերկացավ Emporio Armani-ի ներքնազգեստի արշավի համար: «Ես հպարտ եմ, որ ես մինչ օրս իսկապես լավ սեռական կյանք ունեմ Դեյվիդի հետ, այնպես որ, գիտեք, սխալ կլիներ, եթե ես ասեի, որ մենք «քնում ենք», - նախկինում խոստովանել է Վիկտորյան: «Ես սովորաբար ոչինչ չեմ հագնում: Բայց Դեյվիդն ինձ գնեց այս փոքրիկ հավաքածուները Agent Provocateur-ից…»:
Տարիների ընթացքում Վիկտորյան ավելի քիչ էր խոսում իր ամուսնու՝ Դեյվիդի հետ ինտիմ կյանքի մասին, ով մայիսին դառնում է 50 տարեկան: Բայց 2019-ին ամերիկյան The View շոուին տված հարցազրույցում նա խոստովանեց, որ իր սեռական կյանքը լավ է: «Ես բախտավոր եմ, որ նա իմ հոգու ընկերն է»: Վիկտորյան նաև խոստովանեց, որ Դեյվիդը սիրում է իր ներքնազգեստները կրել: Երբ նրանք ամուսնացան, Վիկտորյան խոստովանեց, որ իր ամուսինը փոքրիկ վարտիքի սիրահար է: «Նա սիրում է հագնել իմ վարտիքը...»:
0Comments