Ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել՝ կանոնավոր սեքսով զբաղվեք․ խորհուրդ են տալիս մասնագետները

Մանրամասներ
սեքս զույգ

Կանոնավոր սեքսը լավ է առողջության համար՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ առումով:

Մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր սեքսով զբաղվել, եթե ցանկանում եք երջանիկ լինել, թեև թվում է, թե քչերն են ընտրում այս ճանապարհը: Սեքս-խաղալիքներ արտադրող The Handy ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր հինգերորդ մարդն ընդհանրապես սեքսով չի զբաղվում:

Սակայն շատ երկար ժամանակով սեքսից հրաժարվելը կարող է առաջացնել դեպրեսիա և անհանգստություն, ասում են մասնագետները: «Սեռական ցանկությունները ճնշելը, առանց սթրեսից ազատվելու այլընտրանքային միջոցների, կարող է հանգեցնել հիասթափության և կարող է նաև խթանել անհանգստության կամ դյուրագրգռության»,-Daily Mail-ին ասել է սեռական առողջության մասնագետ և հոգեբույժ Շամ Սինգհը:

Բացի այդ, սոցիալական ամոթը, եթե ձեր ընկերներին պատմեք ձեր սեռական կյանքի բացակայության մասին, բավական է մարդուն անհանգստացնելու համար, զգուշացնում է Սինգհը: 

Հայտնի է, որ սեքսը բարելավում է սրտի առողջությունը, նվազեցնում է սթրեսի մակարդակը էնդորֆինների արտազատման միջոցով և բարելավում է քնի որակը: Ուստի սեքսից լիովին հրաժարվելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

Սինգհը բացատրել է, որ ձեռնպահ մնալը և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ կարող է առաջացնել անհանգստություն կամ լարվածություն, որն այնուհետև կարող է հանգեցնել մկանների լարվածության, կենտրոնացման խնդիրների կամ հպման նկատմամբ զգայունության բարձրացման:

Բայց սա դեռ ամենը չէ: Սեռական առումով ոչ ակտիվ մարդիկ կարող են ունենալ նաև էներգիայի ցածր մակարդակ և ախորժակի բացակայություն, բացատրում է Սինգհը:

Սեքսուալ բժշկության մասին ամսագրում 2023 թվականին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 20-ից 59 տարեկան կանայք, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական մեկ անգամից պակաս, վաղաժամ մահվան շատ ավելի բարձր ռիսկ ունեն:

Վտանգը պայմանավորված է թեստավորված կանանց մոտ հայտնաբերված սպիտակուցի բարձր մակարդակով, որը կապված է բորբոքման հետ և, որպես հետևանք, վնասում է առողջ հյուսվածքներն ու օրգանները: