Հավանաբար, բոլորի տանը վազելին կա, որը քչերն են օգտագործում։
Adme-ն գրում է, որ այն օգտագործելու բազմաթիվ տարբերակներ կան, որոնց մասին ոչ բոլորը գիտեն։ Սա բավականին օգտակար քսուք է ու կարող է փոխարինել ձեզ ծանոթ կոսմետիկ միջոցներին։
Ահա, թե ինչպես կարող եք օգտագործել վազելինը․
Մաշկի համար
1. Մինչ արևայրուքի քսուքն օգտագործելը, վազելինով պատեք մարմնի բոլոր չոր հատվածները։ Այդ դեպքում քսուքն ավելի հարթ կտարածվի։
2. Վազելինը խառնեք սուրճի, ծովի աղի կամ շաքարավազի հետ ու որպես մաշկի սկրաբ օգտագործեք։
3. Ավելի կայուն բույր ունենալու համար, մինչ օծանելիք օգտագործելը համապատասխան հատվածներում վազելին տարածեք։
4. Վազելինն օգտագործեք փոքրիկների մաշկը խնամելու համար։ Այն թույլ չի տա, որ նրանց մաշկը չորանա։
Դեմքի համար
1. Մինչ ստվերաներկ օգտագործելը, կոպերին վազելին տարածեք։ Այդպես այն ավելի երկար կմնա և «խոնավ» դիմահարդարման տեսք կհաղորդի։
2. Հոնքերի սանրին վազելին քսեք ու սանրեք հոնքերը։ Այդպես դրանց տեսքն ավելի երկար կպահպանվի։
3. Քնելուց առաջ թարթիչներին վազելին քսեք։ Այդպես դրանք ավելի արագ կերկարեն։
4. Վազելինն օգտագործեք որպես դիմահարդարումը մաքրող միջոց։ Կանոնավոր օգտագործումը ձեր դեմքի մաշկին ավելի թարմ ու առողջ տեսք կհաղորդի։
5. Վազելինը նաև կարող եք օգտագործել որպես շրթունքները փափկեցնող ու պաշտպանող միջոց։ Ինչպես նաև, կարող եք դրանից բնական շրթներկ ստանալ՝ պարզապես վազելինի մեջ մի փոքր կորիցա ավելացրեք ու խառնեք։
Վարսերի համար
1. Մի փոքր վազելին լցրեք ձեռքերի մեջ ու փորձեք ալիքներ ստեղծել վարսերի վրա։ Այս դեպքում կարևոր է միայն վազելինը չչարաշահել։
2. Վարսերի վնասված ծայրերը վերականգնելու համար վազելին քսեք ու 10-15 րոպե հետո լվացեք վարսերը։ Այն կսնուցի ու կփափկեցնի դրանք։
3. Վարսերի դիմակ պատրաստելու համար 1-2 գդալ վազելինը խառնեք ձեր նախընտրած եթերային յուղի հետ ու տարածեք վարսերի երկարության վրա։ 1-2 ժամ հետո լվացեք վարսերը։
4. Մինչ վարսերը ներկելը, դրանց երկարությամբ մի փոքր վազելին տարածեք։ Դա կօգնի պաշտպանել վարսերը։
Եղունգների համար
1. Մինչ մանիկյուր քսելը, վազելինը տարածեք եղունգի կողքի մաշկի վրա։ Այդպես մաշկը չի ներկվի։
2. Քնելուց առաջ եղունգների նրբամաշկին (կուտիկուլա) վազելին քսեք։ Դա վերացնում է չորությունն ու ավելի խնամված տեսք է հաղորդում։
3. Եթե կանոնավոր կերպով եղունգներին վազելին քսեք, ապա դրանք առողջ ու փայլուն տեսք կունենան։
Այլ դեպքերում
1. Կաշվից պատրաստված իրերին փայլ հաղորդելու համար դրանց վրա վազելին տարածեք։ Այն ավելի թարմ տեսք կհաղորդի ձեր վերարկուներին, կոշիկներին ու պայուսակներին։
2. Վազելինը համապատասխանում է նաև կահույքը թարմացնելու ու դրան փայլ հաղորդելու համար։
3. Այն կարող է հագուստից հեռացնել կոսմետիկայից մնացած հետքերը։ Մի փոքր վազելին տարածեք հետքերին ու լվացեք հագուստը։
4. Որպեսզի մանիկյուրի տարայի կափարիչը չչորանա, օգտագործելուց հետո դրա ներսի հատվածում մի փոքր վազելին քսեք։
5. Եթե հագուստի շղթան չի աշխատում, ապա դրա վրա վազելին քսեք։
0Comments