Դուբայում ֆրանցիսկյան վանական Պիտեր Տաբիչիին՝ որպես «աշխարհի լավագույն ուսուցչի», մեկ միլիոն դոլար պարգևատրում է տրվել, հաղորդում է gulfnews.com-ը:
«Աշխարհի լավագույն ուսուցիչ» տիտղոսը շնորհվում է 2015թ.-ից ի վեր՝ հնդիկ գործարար Սանի Վարկիի բարեգործական հիմնադրամի կողմից: Այս տարի տիտղոսի համար 179 երկրից շուրջ 10 հազար հայտ է ստացվել:
Երեսունվեցամյա Պիտեր Տաբիչին Քենիայի գյուղական միջնակարգ դպրոցներից մեկում մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ է: Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքերով՝ այն դպրոցում, որտեղ աշխատում է տիտղոսակիրը, միայն մեկ համակարգիչ կա, իսկ մեկ ուսուցչի հաշվով՝ 58 աշակերտ:
Հաղորդվում է նաև, որ Տաբիչին իր աշխատավարձի մեծ մասը հատկացնում է աղքատներին օգնելուն:
Սանի Վարկիի հիմնադրամի մրցանակը շնորհվում է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի էմիրության ղեկավարի հովանու ներքո:
Դուբայում «աշխարհի լավագույն ուսուցիչը» պարգևատրվել է 1 միլիոն դոլարով
Մանրամասներ
0Comments