ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հստակ արտահայտել իր կարծիքը Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ, հայտնում է CNN-ը։
«Կարծում եմ, որ բանակցությունները լավ են ընթանում: Ոչ մի բան իմաստ չունի, քանի դեռ դուք դա չեք արել: Ուստի, ես չեմ սիրում խոսել այդ մասին: Սակայն ամեն ինչ լավ է ընթանում: Իրանի հետ իրավիճակը, կարծում եմ, բավականին լավ է զարգանում», - հայտարարել է պետության ղեկավարը Air Force One ինքնաթիռում:
Բանակցություններին մասնակցող աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Թրամփի վարչակազմը ձգտում է արագ գործել:
Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։
0Comments