Թրամփը վիրավորվել է աջ ականջից, արյունահոսություն է սկսել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում

Մանրամասներ
ամն

Թրամփն ասել է, որ կրակոցների ժամանակ վիրավորվել է աջ ականջից, ինչից հետո արյունահոսություն է սկսել։ Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Թրամփի նախկին բժշկի՝ Ռոննի Ջեքսոնի եղբորորդին ևս վիրավորվել է Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ հրաձգության հետևանքով։