Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ վերջին պահին չեղարկել է Իրանի թիրախներին հարվածելու հրահանգը:
«Երբ հարցրի՝ քանի՞ մարդ կզոհվի, գեներալը պատասխանեց՝ 150: Հարվածներից 10 րոպե առաջ ես դադարեցրի այն: Դա համարժեք չէ խոցված անօդաչու թռչող սարքի դիմաց,- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խիստ են, իսկ անցած գիշեր համալրվել են նորերով: Թրամփը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Իրանը չի կարողանա միջուկային զենք ունենալ ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ աշխարհի դեմ:

0Comments