Սաուդյան Արաբիան մայիսին ասիական գնորդների համար մեկ բարելի դիմաց 2,3 դոլարով կնվազեցնի բոլոր տեսակի նավթի գները, ինչն առավելագույնն է 2022 թ. հոկտեմբերից ի վեր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նշվում է, որ ըստ պետական Saudi Aramco ընկերության՝ նավթի հիմնական տեսակը՝ Arab Light-ը, որը մատակարարվում է Ասիա, 4 ամսվա ընթացքում կէժանանա՝ հասնելով նվազագույն մակարդակի։ Այն կարժենա 1,2 դոլարով ավելի, քան Օման/Դուբայ նավթային զամբյուղը:
ԱՄՆ-ի համար նավթի բոլոր տեսակների գները կնվազեն բարելի դիմաց 0,2 դոլարով, հյուսիսարևմտյան Եվրոպայից և Միջերկրածովյան տարածաշրջանից գնորդների համար՝ մեկ բարելի դիմաց 0,5 դոլարով։
0Comments