Մենք հստակ հայտարարել ենք, որ թույլ չենք տա իրանական հրթիռներին անցնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով և անհրաժեշտության դեպքում կխփենք դրանք։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Իրանը հաստատել է, որ տեղեկացրել է արաբական երկրների՝ Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Իրաքի, Քաթարի և ԱՄԷ-ի դեսպանատներին, որ իրեն չի հետաքրքրում, թե արդյոք վրեժխնդրությունը կվերաճի տարածաշրջանային պատերազմի մեկնարկի։
Ասվել է նաև, որ նրանք նույնպես թիրախ կդառնան, եթե միջամտեն՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների։
0Comments