Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 2022 թվականին Ռուսաստանի դեմ ազգային պատժամիջոցներ չկիրառելու երկրի որոշումը «պատմական» է և փրկել է երկրի տնտեսությունը փլուզումից, գրում է EAdaily-ն։
«Սա Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից արված պատմական որոշում և հայտարարություն էր։ Հետո Վրաստանում ուղղակի էսկալացիայի փորձ եղավ, որպեսզի այն ներքաշվի Ուկրաինայի ռազմական հակամարտության մեջ»,- ասել է Կոբախիձեն։
«Պատժամիջոցների ներդրումը կբերի երկրի տնտեսական կործանման»,-վստահեցրել է Կոբախիձեն։
0Comments