Զարգացած այլմոլորակային քաղաքակրթություններ․ Ո՞ր մոլորակների վրա արժե դրանք փնտրել

Մանրամասներ
այլմոլորակային

Զարգացած այլմոլորակային քաղաքակրթությունները կարող են օգտագործել իրենց մոլորակների ուղեծրի վրա գտնվող փոքր սև խոռոչները որպես էներգիայի աղբյուրներ: Հետևաբար, այլմոլորակային կյանք կարելի է և պետք է փնտրել մոլորակների վրա, որոնց շուրջ սև խոռոչ է պտտվում՝ իբրեւ արբայակ: Ըստ news.am-ի՝այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի աստղագետները, որոնք նոր հետազոտություն են հրապարակել Research Notes of the AAS (RNASS) ամսագրում։

Գիտնականների վարկածը հիմնված է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոջեր Պենրոուզի հաշվարկների վրա, ով 1971 թվականին առաջարկել է պտտվող սեւ խոռոչից էներգիա կորզելու միջոց։ Փենրոուզը պնդում էր, որ սև խոռոչի կուտակման սկավառակի շուրջ գիծ ստեղծելով, հնարավոր է արագացնել ընկնող նյութը մինչև լույսի արագությունը և ահռելի քանակությամբ էներգիա ազատել:

Նոր ուսումնասիրության շրջանակում աստղագիտության պրոֆեսոր Ավի Լեբը նկարագրել է մի համակարգ, որտեղ ընդամենը 100,000 տոննա զանգված ունեցող փոքր սև խոռոչը պտտվում է մոլորակի շուրջը: Նման սև խոռոչը կարող է անվերջ սնուցել ամբողջ մոլորակը, եթե այն կանոնավոր կերպով սնվի փոքր քանակությամբ նյութով՝ տարեկան մոտ 2,2 կիլոգրամով։ Առանց «վերալիցքավորման» սև խոռոչը կվերանա Հոքինգի ճառագայթման պատճառով։

Պրոֆեսոր Լոեբը նշում է, որ նման համակարգը կլինի էներգիայի ամենաարդյունավետ աղբյուրը՝ զանգվածը վերածելով էներգիայի՝ իդեալական 100% արդյունավետությամբ։ Միակ այլ մեթոդը, որը կարող է հասնել նույն արդյունավետության, մատերիայի և հակամատերիայի ոչնչացումն է: Բացի այդ, սև խոռոչը կարող է օգտագործել նյութի ցանկացած ձև՝ որպես վառելիք, ներառյալ թափոնները, որոնք կարող են լուծել առաջադեմ քաղաքակրթության թափոնների խնդիրը՝ միաժամանակ ապահովելով էներգիայի անսպառ պաշար:

Մարդկությունը տարեկան արտադրում է մոտ 1,92 միլիարդ տոննա թափոն, ինչը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա։ Թափոնների այդ քանակությունը կբավականացներ ավելի քան 437 միլիոն տարի 100,000 տոննա կշռող սև խոռոչի «շարժիչը» «վառելու» համար:

Լոեբը հավելել է, որ կոմպակտ սև խոռոչ ստեղծելու համար նյութը պետք է սեղմվի երկաթի խտությունից 600 անգամ ավելի: Նման կառավարվող սև խոռոչների ստեղծումը կարող է հասանելի լինել քաղաքակրթություններին տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլում: