Վերջերս սոցիոլոգները «Ինչո՞ւ է տղամարդ լինելն ավելի լավ» թեմայով հարցում են անցկացրել: 1.500 հարցվածները պատասխանել են, որ տղամարդ լինելն ավելի լավ է, որովհետեւ.
1) Պետք չէ քայլել բարձրակրունկ կոշիկներով: Ցանկացած աղջիկ կարող է վկայել, թե որքան անհարմար է այդ: Բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում:
2) Պետք չէ դիմահարդարվել, որը եւս մեծ առավելություն է ուժեղ սեռի օգտին:
3) Կարելի է գարեջուր խմել եւ չմտածել կառուցվածքի մասին:
4) Կարելի է ընկերների հետ ֆուտբոլ դիտել:
5) Պետք չէ տարհամոզել ընկերուհիներին:
6) Պետք չէ ամուսնուց փող խնդրել:
7) Պետք չէ ոտքերը սափրել:
8) Աշխատանքի կամ հարցազրույցի գնալիս պետք չէ կարճ կիսաշրջազգեստ հագնել:
9) Սեքսից առաջ պետք չէ ասել, որ գլուխդ ցավում է:
10) Պետք չէ մազերը ներկել:
11) Պետք չէ ծննդաբերել, բավական է միայն մասնակցել բեղմնավորման գործընթացին:
12) Պետք չէ օրվա կեսն անցել շուկայով, փորձել բոլոր հագուստներն ու ոչինչ չգնել:
13) Պետք չէ բոլորին ապացուցել, որ կանայք եւ տղամարդիկ հավասար են:
14) Պետք չէ պայքարել աներես տղաների դեմ, ովքեր հեռախոսահամար են հարցնում, երբեմն նույնիսկ միանգամից իրենց մոտ են կանչում:
15) Պետք չէ դուր գալու համար անհարմար ներքնազգեստ հագնել:
16) Կարելի է տուն վերադառնալ լուսաբացին:
Իսկ Դուք ի՞նչ եք մտածում այս առիթով:
0Comments