Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա

Մանրամասներ
Սաակաշվիլի

Վրաստանի դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ 9 մլն լարիի (մոտ 3,2 մլն դոլար) բյուջետային միջոցների յուրացման գործով, հայտնում է Mtavari-ն։

Սաակաշվիլիին նաև երեք տարով արգելել են զբաղեցնել պետական ​​պաշտոններ։

Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել դեռ 2014 թվականին, երբ նա գտնվում էր ԱՄՆ-ում։ Ըստ քննիչների՝ Սահակաշվիլին բյուջեի միջոցները ծախսել է անձնական կարիքների վրա։ Մասնավորապես, ըստ դատախազության, խոսքը վերաբերում է հյուրանոցների վճարմանը, Իտալիայում զբոսանավերի վարձույթին, խոհարարի, մերսողի ծառայությունների վճարմանը և այլն։