Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի տարածքում գտնվող «Տարոն» կոչվող հանդիսությունների սրահի մոտ վիճաբանություն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Էրիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Ա․-ն խմած վիճակում «Տարոն» հանդիսությունների սրահի բակում բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գոռ Ա․-ին է մոտեցել Էրիկ Ա․-ն, հորդորել հայհոյանքներ չհնչեցնել, քանի որ ներկա են գտնվել միջոցառման մասնակիցները, իսկ շրջակայքում բնակելի շենքեր են, սակայն նա ավելի է ագրեսիվացել, շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, մոտեցել է Էրիկ Ա․-ին ու ձեռքերով մի քանի անգամ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին և ներկաները միջամտել են, փորձել հանգստացնել, սակայն Գոռ Ա․-ն չի ենթարկվել նրանց հորդորներին, շարունակել է վիճաբանել ու հայհոյանքներ հնչեցնել մոտ 10-15 րոպե տևողությամբ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Գոռ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Նոյեմբերյանի հանդիսությունների սրահներից մեկում
Մանրամասներ

0Comments