«Որսորդ» ռեստորանային համալիրի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Մանրամասներ
հիվանդանոց

Մարտի 21-ին՝ ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում  տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Պարզվել է, որ  բուժօգնության տեղափոխվածներ են Երևանի բնակիչներ 19-ամյա Յակոբ Ա․-ն, 19-ամյա Ներսես Պ․-ն և 23-ամյա Սերգեյ Օ․-ն։

Կայքի տեղեկություններով՝ Նուբարաշենի ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Յակոբ Ա․-ն, Ներսես Պ․-ն և Սերգեյ Օ․-ն Նուբարաշենի խճուղու «Որսորդ» ռեստորանային համալիրից ներքև ընկած տարածքում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ։ Ոստիկանների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: