Պեմզաշենում սպանված 12-ամյա Կարինեի ծննդյան օրը հայրը փորձել է վրեժ լուծել. Ոստիկանները շուրջօրյա հսկողություն են իրականացնում

Մանրամասներ
ա

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, օրերս փորձել էր վրեժ լուծել ոճրագործության մեջ կասկածվող տղամարդու ընտանիքից։

Ինչպես Aravot.am-ն էր գրել, Սևակ Մելիքսեթյանը դեկտեմբերի 7-ի գիշերը փորձել է կացնով կոտրել ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար, սակայն իրավապահներին հաջողվել է կանխել։

168.am-ն այսօր զրուցել է «Պեմզաշենի առողջության կենտրոնի» տնօրեն Վարդուհի Խաչատրյանի հետ, հետաքրրքվել, թե ի՞նչ իրավիճակ է գյուղում․

«Ուղիղ 1 ամիս է անցել այդ սարսափելի դեպքից, բայց ոստիկանները գյուղից չեն հեռացել, ուժեղացված ծառայություն են իրականացնում։ Մենք գյուղի վերջում ենք ապրում, ամբողջ գիշեր պարեկների մեքենաների լույսերը պատուհանից երևում են, շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Նրանց մի մասը ոճրագործության մեջ կասկածվողների տների մոտ են հերթապահություն իրականացնում, մյուս մասն էլ գյուղում շրջում է»։

Պեմզաշենի բնակչին հարցրեցինք, թե ի՞նչ էր տեղի ունեցել դեկտեմբերի 7-ին, ինչո՞ւ էր հենց այդ օրն իրավիճակը լարվել․

«Դեկտեմբերի 7-ին Զարինեի ու Սևակի երեխու՝ 12-ամյա Կարինեի ծնունդն էր, երևի հայրը այդ ֆոնի վրա ավելի էր․․․ Դեպքը գիշերն է եղել, մենք առավոտյան իմացանք։ Պատմեցին, որ ոստիկանները չեն թողել, որ դեպքը զարգանա»։

Հարցին՝ սպանության մեջ կասկածվողների ընտանիքի անդամները շարունակո՞ւմ են գյուղում ապրել, Վարդուհի Խաչատրյանը բացասական պատասխան տվեց․

«Հենց իրենց ձերբակալության օրը նրանց ընտանիքները գյուղից հեռացել են»։

Պեմզաշենցի կինն ասաց, որ չնայած ահասարսուռ դեպքից 1 ամիս է անցել, և ենթադրյալ մեղավորները կալանավորվել են, բայց գյուղացիները դեռ ուշքի չեն գալիս։

«Ամբողջ գյուղը վախեցած է, տան դուռն էլ բաց չեմ թողնում, առավոտ էլ, որ գնում եմ հիվանդանոց, մենակ եմ լինում, դուռը փակում եմ, մինչև աշխատողները գան։ Այդ սարսափը դեռ մեջներիցս դուրս չի եկել։ Սպասում ենք, թե վերջնական ինչ կպարզվի․․․»։

Ճշտող հարցին՝ Մելիքսեթյանների տունը, որտեղ տեղի էր ունեցել մոր և անչափահաս երեխաների սպանությունը, ևս հսկվո՞ւմ է, թե՞ իրավապահները քննչական գործողություններն ավարտել են, պեմզաշենցի կինը պատասխանեց, որ նրանց տանն այժմ ապրող չկա․

«Տունը շարունակում է լենտերով կապած մնալ, պարեկներն էլ դռան դիմաց հերթապահություն են իրականացնում»։